«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. ՈՒկրաինական դեպքերը նախաբան են լոկ

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. ՈՒկրաինական դեպքերը նախաբան են լոկ
22.04.2014 | 13:26

Եթե ՌԴ-ն հավատարիմ մնար կոմունիզմի գաղափարախոսությանը, ապա նրան թույլ կտային հանգիստ կլանել ողջ Ուկրաինան, բայց նոր Ռուսաստանը կոմունիստական չէ ու դժվար թե որոշի վերադառնալ այդ դավանանքին: Ուկրաինական ճգնաժամի մասով կարվի հնարավորը, որպեսզի այդ երկիրը անանցանելի ռազմաքաղաքական ճահիճ դառնա Ռուսաստանի համար, իսկ մինչ օրս նրա ունեցած ձեռքբերումները վերածվեն ծանր բեռի:

Ժնևյան վերջին պայմանավորվածություններն ապացույցն են այն բանի, որ Միացյալ Նահանգները, իր մերձավոր դաշնակիցների հետ միասին, պատրաստվում է երկարատև խաղի, որի համար ուկրաինական դեպքերը նախաբան են լոկ: Հակառակորդ կողմերի մարտավարությունը միանգամայն տարբեր է, ինչը թելադրված է առկա աշխարհայացքային, փիլիսոփայական տարբերություններով:
Հենց դրանով է պայմանավորված այն իրողությունը, որ եթե Ռուսաստանի գործելակերպը հիմնված է տարածքներ վերահսկելու միջոցով մարդկանց ենթարկեցնելու սկզբունքի վրա, ապա նրա ռազմավարական հակառակորդները նախընտրում են տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանել մարդկանց տիրելու միջոցով:
Այդ է պատճառը, որ Ռուսաստանն իր ֆիզիկական ներկայության սահմաններից դուրս, ըստ էության, չունի դաշնակիցներ, մինչդեռ ԱՄՆ-ի և, ավելի լայն համատեքստում, Արևմուտքի կողմնակիցներն ու աջակիցները Ռուսաստանում և վերջինիս մերձավոր դաշնակիցների տարածքներում ամենուր ներկա են և ակտիվ:

Դիտվել է՝ 1406

Մեկնաբանություններ